Նիկոլ, ընկերոջդ հետ պայմանավորվածություններում սխալ հաշվարկ ես արել.Ռոբերտ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանին և հանուր կիրթ եղբայր Ալիևին առաջիկայում մեծ անակնկալ է սպասվում, կապված այն 62 հայ զինվորականների հետ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում։Այս  մասին  ֆեյբուքյան  իր  էջում գրել  է իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը:
Թեև Մոսկովյան փաստաթղթի լուսանցքում մնաց հայ գերիների և ռազմագերիների հարցը, այնուամենայնիվ Ալիևի փաստազուրկ և չհիմնավորված նկրտումներին ի պատասխան իրավական ուժեղ հակահարվածը չի ուշանա։
Նիկոլ, ընկերոջդ հետ պայմանավորվածություններում սխալ հաշվարկ ես արել՝ մոռանալով որ այդ հարցով հիմնականում զբաղվում են մասնավոր փաստաբաններ, որոնց քո որևէ հոխորտանք հետաքրքիր չի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով