«Նիկոլ» անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել. Ս.Դանիելյան

 

 

«Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել։ Քանի դեռ կա հայկական պետականությունը, նիկելները մեզ շարունակելու են սպառնալ, դրա համար, ինչպես Ֆրոյդի հոգեվերլուծության մեջ է, որպեսզի ազատագրվել արատներից, պետք է այն ենթագիտակցական շերտիվ վեր հանել գիտակցական շերտ, հասկանալ արատի գոյացման պատճառները, որից հետո նոր հնարավոր կլինի ազատագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Trickster-ների մուտքը բարձր քաղաքականություն

«Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել։ Քանի դեռ կա հայկական պետականությունը, նիկելները մեզ շարունակելու են սպառնալ, դրա համար, ինչպես Ֆրոյդի հոգեվերլուծության մեջ է, որպեսզի ազատագրվել արատներից, պետք է այն ենթագիտակցական շերտիվ վեր հանել գիտակցական շերտ, հասկանալ արատի գոյացման պատճառները, որից հետո նոր հնարավոր կլինի ազատագրվել։ Այսինքն պետք է հասկանալ, գիտակցել ու դուրս մղել պսիխոզը։

Այսպիսով, ինչ երևույթ է Նիկոլն ու նիկոլիզմը։ Ժամանակակից գրականության, ֆիլարվեստում ու արդեն քաղաքականության մեջ այդ երևույթն ունի անվանում՝ trickster։

Trickster-ն անգլերեն նշանակում է խաղեբա, ճարպիկ կերպար։ Մշակութաբանության մեջ տերմինը ներդրել է ամերիկացի մարդաբան Պոլ Ռադինը, որն ուսումնասիրում էր Ամերիկայի հնդկացիների Վինեբագո ցեղի առասպելները, որից հետո տրիսկերի արքետիպը մտել է ժամանակակից գիտության և մշակութաբանության մեջ և 20-րդ դարի փիլիսոփայության ու մշակութաբանության մեջ Տրիսկերն սկսել է համարվել մարդկային մշակույթի առանցքային պերսոնաժներից մեկը։

Անցնենք գործի, ո՞վ է տրիսկերը։ Տրիսկերը, ինչպես նշեցինք խաբեբ է, աճպարար, որը կոնֆլիկտների ու անօրինականություններ է ձեռնարկում, չունի սոցիալական կանոններ, որի համար ստելը սովորական երևույթ է, այսինքն հակասոցիալական տարր է, չի ենթարկվում ընդունված հանրային կանոններին, բայց խաղում է հանրության համար, հանդիսատեսի առկայությունը կարևոր է։ ԼԻնելով հակասոցիալական տար, նա նաև հանրային կերպար է։

Հին հունական դիցաբանությունից սկսված, մինչև միջնադարյան և ժամանակակից գրականության մեջ բազմաթիվ Տրիսկերների կերպարներ կան։ Թումանյանի Քաջ Նազարը նույնպես տրիսկեր է, իսկ ժամանակակից ֆիլմերում, անիմեներում նրանք արդեն գերակշռող կերպարներ են, օրինակ Joker-ն ու մյուսները։

Տրիսկերները մտնում են արդեն քաղաքականություն ու Հայաստանը դրա վառ օրինակն է ու ըստ տենդենցի, ոչ վերջինը»,- գրել է Դանիելյանը։

 

 

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով