Նիկո՛լ, գոնե մեկ գերու հարց լուծեիր, գնացել էիր Ադրբեջանի ուզածն անելո՞ւ․ Սևակ Հակոբյան

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր  Սևակ Հակոբյանը գրում է․

«Նիկո՛լ, գոնե մեկ գերու հարց լուծեիր, գնացել էիր Ադրբեջանի ուզածն անելո՞ւ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից պարզ դարձավ հետևյալը․ Պուտինը գոհ էր, Ալիևը շատ գոհ էր, իր երկրի համար շատ կարևոր էր համարում հանդիպումը։ Գոհունակություն հայտնեց հանդիպումից ու արդյունքներից։ Իսկ երբ խոսեց Նիկոլը, պարզվեց, որ Հայաստանը արդյունքներից գոհ լինելու կամ գոնե դժգոհ չլինելու որևէ պատճառ չունի։ Պարզվեց, որ Հայաստանի համար որևէ հարց չի լուծվել։

Էդ բանակցություններից մեզ հետաքրքրում էին այս պահին գերիները․ ասում էիր՝ ինձ համար երկու կարևոր հարց կա՝ գերիների հարցը, կոմունիկացիաների հարցը, որը կարող է արդյունավետ լինել գերիների հարցից հետո։ Ալիևը հանդիպումից հետո հրավիրում է հարևան երկրներին Հայաստանի տարածքով Ադրբեջանի բացելիք ճանապարհից օգտվելու, այսինքն հանդիպման ժամանակ ինչ ասել ա, համաձայնել ես, բայց գերիների մասին խոսք անգամ չկա, գոնե մեկ հոգու հարց չես լուծել։

Նիկոլն ասում է՝ ռազմագերիների հարցը չի լուծվել, կարգավիճակի հարցը չի լուծվել, բայց ստորագրված հայտարարությունը շատ կարևոր է։ Ինչի՞ համար է կարևոր, ո՞ւմ համար է կարևոր, Ալիևի՞։ Դու էնտեղ Ալիևի շահերի ներկայացուցիչն էի՞ր։ Ասում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը հերթով կարգավորվում է, գլուխդ դրական տմբտմբացնում ես։ Ի՞նչն է կարգավորվում։ Ինչպե՞ս եղավ, որ մեզ համար էդ ամենակարևոր հարցերը մնում են անպատասխան։ Երեք ժամ բա ի՞նչ ես բանակցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովուրդ, էլի ասում եմ, հարյուրերորդ անգամ, էս ստահակը հարց լուծող չէ, ժողովուրդ, ևս մեկ անգամ համոզվեցի՞ք։ Վաղը էլի էն պայուսակը դնելու է թևի տակ, գնա-բանակցի, ու պարզվի, որ Ադրբեջանը ինչ պետք ա, քերում է իր համար, վերջում էլ մեզ կանգնեցնելու է փաստի առաջ, որ 10 գերի բերելու համար Հայաստանից 20 գյուղ ու քաղաք ա տվել։ Իսկ գերիների թիվը բազմաթիվ են։

Ժողովուրդ, Նիկոլին հենց վաղը պարտավոր ես ռադ անելու բանակցային սեղանից։ Թե չէ, արդեն անհատապես յուրաքանչյուրիդ ճակատագրին դեմ բանակցություն ա տանում»,- գրել է Հակոբյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով