Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ MI 6-ի կողմից, ծածկանունը՝ «Խմբագիր». ArmVoice

 

Ուշագրավ տեղեկատվություն է հրապարակվել այսօր՝ տելեգրամյան ալիքներից մեկում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով.

ArmVoice տելեգրամյան ալիքը, հղում անելով Թուրքիայում «իր վստահելի աղբյուրներին», գրում է.

«Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ «ՄԻ6»-ի (MI 6), աշխատակցի կողմից՝ 2004 թվականին, Վրաստանի Բաթումի քաղաքում: Նա ստացել է «Խմբագիր» ծածկանունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անվան սկզբնատառերը հուշում են, որ խոսքը Միացյալ Թագավորության Գաղտնի հետախուզական ծառայության կողմից (Արտերկրյա հետախուզություն, Ռազմական հետախուզության 6-րդ բաժանմունք, Secret Intelligence Service, SIS/Military Intelligence, Section 6) ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավաքագրելու մասին է։

 

Ըստ տեղեկությունների, «MI 6-ի ցուցումով և օժանդակությամբ նա 2008-ի մարտի 1-ին անկարգություններ է կազմակերպել Երևանում, հետո դատապարտվել ազատազրկման:

ՄԻ 6-ի միջամտությամբ ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելու արդյունքում նա վաղաժամկետ ազատ է արձակվել:

Իսկ 2015-ի մայիսից, կրկին MI 6-ի ցուցումով, «Խմբագիրը» թիմ է հավաքել՝ հեղափոխություն իրականացնելու համար: Թիմի մեջ ներդրվել են ինչպես MI 6-ի գործակալներ, այնպես էլ թուրքական MİT՝ «Ազգային հետախուզության կազմակերպություն»- Millî İstihbarat Teşkilatı-ի գործակալներ։

Արդեն 2018 թվականին, ՌՀ 6-ի, ԱՀԿ-ի օգնությամբ ու ՀՀ վարչապետի լուռ համաձայնությամբ, «Խմբագիրն» ու թիմը հեղափոխություն իրականացրին: Իսկ հետագա միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար նախագահի պաշտոնում նախապես նշանակվեց Ա.Ս.-ն՝ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ևս սերտորեն համագործակցում է ՄԻ 6-ի հետ: ՀՀ ղեկավարությունից որևէ մեկն այն ժամանակ չհասկացավ այս քայլը:

«Խմբագիրը» ՄԲ-ի՝ Մեծ Բրիտանիա, համար պետք է շահավետ քաղաքականություն վարեր տարածաշրջանում՝ Հայաստանը հեռացնելով Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից և այդկերպ մերձեցնելով Թուրքիայի հետ: ՀՀ տարածքով պետք է անցնեին Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի շահերի համար տնտեսական ուղիները:

Վերոնշյալ պետությունների համատեղ ծրագրերը, սակայն, ձախողվեցին 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ Վ.Պ.-ն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միջամտեց «Խմբագրի» սանձազերծած պատերազմին, որը նա, համաձայն ծրագրի, պետք է պարտվեր: «Խմբագիրը» ծրագրել էր 10 օրում հանձնել ամեն ինչ, բայց բանակի շարքերում գտնվող հայրենասերների հաշվին պատերազմը ձգվեց ավելի քան 40 օր»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով