Մոսկվայում Փաշինյանի դեմ ակցիան անշուք անցավ. «Հրապարակ»

 

«  Նիկոլ Փաշինյանին երեկ Մոսկվայում տեղի հայերը դիմավորեցին «Դավաճան հողատու» եւ նմանատիպ այլ պաստառներով։ Բայց ակցիան, կարելի է ասել, անշուք անցավ․ ինչպես Երեւանում չկարողացան կանխել նրա թռիչքը Մոսկվա, այնպես էլ Մոսկվայում չկարողացան նրան «պատշաճ դիմավորել»։ Ընդամենը մի քանի տասնյակ հայեր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, ինչ-որ պաստառներ էին փակցրել դեսպանության ցանկապատին՝ Փաշինյանին մերժող գրություններով, ստորագրահավաք էին անցկացնում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ վերջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիան կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, եւ տեղի դաշնակցականները։ Վերջիններս մեկ ժամ անց հեռացրին պաստառը, ինչից հետո էլ աստիճանաբար նվազեցին ակցիայի մասնակիցները։ Մեզ ասացին, որ նախորդ օրը մեկնարկած ստորագրահավաքին միացել է մոտ 500 մարդ, որից մոտ 70-80 հոգին երեկ է ստորագրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով