«Մոսկվան բացահայտեց դավաճան Նիկոլի հերթական սուտը». Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Արցախի յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին` առանց Արցախի կարգավիճակի հստակեցման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է դիվանագետը` անդրադառնալով ՀՀ վարչապետի աթոռին զմռսվածի «44-օրյա պատերազմի ծագումը» զառանցահոդվածին…

Սա պաշտոնական Մոսկվայի՝ Նիկոլի հայտարարությունների արդեն որերրորդ հերքում է…

Դավաճանը մտածում է, որ եթե հայաստանյան հասարակությանը խաբում է ու մարսում է, ապա նույնն էլ օտարի հետ է անցնելու… Կապիտուլյանտ անթասիբն ամեն անգամ մի նոր սուտ և կեղծիք մատուցելով մեզ խայտառակում է…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

https://www.facebook.com/photo.php?fbid=824876251690722&set=a.145711432940544&type=3

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով