Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները.Նարեկ Մալյան

«Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները»Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր  Նարեկ Մալյանը:

«Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում և գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:
ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ի դեպ աշխարհում միակ դեսպանն է ով գտնվում է սանկցիաների տակ:
Ինչևէ, նախապես պայմանավորվածության համաձայն Անտոնովը այցելում է ՀՀ դեսպանատուն և այնտեղ ի զարմանս իրեն տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:
Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ և ՌԴ դեսպանների միջև, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել:
ՌԴ դեսպանը ևս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունը ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:
Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը»,-գրել  է  Մալյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով