Մեր ապագան Հայ Ռուսական միավորման մեջ է.Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

Պրոբլեմը առաջինը մեր մեջա։
Մենք իրականությունն չիմանալով հավատացինք տականքներին։
Մենք հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցինք։
Մենք դեռ ի սկզբանե չէինք կարողանում հասկանալ թե ով է երկրի ղեկավարը և թե ի՞նչի համար է անում այս կամ այն բանը։
Մենք չէինք կարողանում գնահատել այն մարդկանց որոնք ամեն անհնարին ձևերով միջոցներ էին գտնում որպեսզի պահեն ու պահպանեն մեր երկրի անվտանգությունը, քանի որ փոքր երկիր ենք ու թիրախավորելը մեզ հեշտ էր, բայց այդ մարդիկ ճիշտա փոքր ինչ կորուստներով, բայց կարողանում էին անել դա։
Մենք չկարողացանք գնահատել այն ինչ ունենք։ Ահավոր բան է երբ կորցնում ես նոր սկսում ես զղջալ, նոր հասկանում ես թե ինչի այսպես եղավ։
Մենք խաղաղ կապույտ երկնքի տակ ապրում էինք, բայց չգիտես թե ինչու դա մեզ քիչ էր, մենք ուզում էինք մի բան, բայց չգիտես թե ինչ։
Մենք անընդհատ բողոքում էինք, բայց չգիտեինք թե ինչից։
Մենք միայն կարողանում էինք ոտքի կանգնել միայն երբ հարցը հասնում էր մեր գրպանին։
Օրինակները շա’տ էն, վերհիշել դա չեմ ցանկանում, բայց մի բան հստակ է որ մեզ մեր քառակուսի պատերից դուրս ոչինչ չէր հետաքրքրում, կարևորը կուշտ փորով նստեինք հեռուստացույցի առջև, կամ մտնեինք բջջայինների մեջ ու միայն այդպես սիրեինք մեր հայրենիքը, բայց…
Դեմ չեմ ունեցել ենք ներքին խնդիրներ, բայց կարևորը ապրել ենք անվտանգ, հենց այդ ներքին խնդիրները եղել են, քանի որ շեշտը դրվել էր անվտանգության վրա, հզորացման համար, ինչը որ ինձ համար ճիշտ է եղել։
Մենք մեր ներսից բացի, չկարողացանք գնահատել մեր դաշնակից ընկեր Ռուսաստանի դաշնությանը։
Չկարողացանք հասկանալ, որ նա է մեր լավ բարեկամը, որ առանց Ռուսաստանի դաշնությանը մենք պարզապես չենք կարող ապրել գերհզոր պետությունների միջև։
Մեր ապագան Հայ Ռուսական միավորման մեջ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով