Մարմիններ կան, որոնք դեմքով ճանաչելի են, 50 մարմին ԴՆԹ-ն է անցել և դեռ դիահերձարաններում են, սակայն հարազատները դեռ չեն մոտեցել.Արսեն Ղուկասյան

Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. պատկերացնո՞ւմ եք՝ մերոնք լինեն, տանք թուրքին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ տեղյակ է տեղի ունեցող որոնողական աշխատանքների մասին և ցավոք, որևէ դրական շարժ չկա ողջ զինծառայողներ գտնելու մասով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր էլ իմացա, որ  մարմիններ կան, որոնք դեմքով ճանաչելի են, 50 մարմին ԴՆԹ-ն է անցել և դեռ դիահերձարաններում են, սակայն հարազատները դեռ չեն մոտեցել»,- ասաց նա և հորդորեց անհապաղ ԴՆԹ հանձնել, քանի որ ըստ նրա ունեցած տվյալների՝ օրական 25 մարմնի ԴՆԹ է արվում:

Ավելի  մանրամասն  տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով