«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է արտահերթ ընտրությունների

Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։

Հանձնաժողովի անդամի աշխատանքը վարձատրվում է պետության կողմից և կազմում է 68.000 դրամ։ Հանձնաժողովի անդամի իրավունքները և պարտականությունները կներկայացվեն դասընթացների միջոցով։ Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով