Լուսանկարվելը՝ գլխավոր պայման. Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը հրաժարվել են այցելել զոհված զինծառայողի ընտանիքին.Irakanum.am

 

irakanum.am-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հրաժարվել են այցելել զոհված զինծառայողի ընտանիքին, երբ վերջիններիս տեղյակ են պահել, որ այցի ընթացքում լուսանկարվել չեն ցանկանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ պատմեցին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից երբ զանգահարել են տվյալ ընտանիքին եւ տեղյակ պահել, որ ցանկանում են այցելել, ընտանիքի անդամները համաձայնել են, բայց պայմանով, որ հանդիպման ընթացքում լուսանկարվել չեն ցանկանում, որից հետո գրասենյակի աշխատակիցը հայտնել է, որ վարչապետի տիկնոջ եւ ԱԺ փոխնախագահի այցը տեղի չի ունենա։

Նշենք, որ Ամանորից առաջ Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը այցելել էին զոհված զինծառայողներից մի քանիսի բնակարաններ։ Այցելության ֆոտոշարքերն էլ հրապարակել էին ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով