Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից.Արամ Գաբրիելյանով

Այժմ սենսացիոն մանրամասներ ԱՄՆ-ում և Ուկրաինայում Հայաստանի դեսպանների հետ կապված իրավիճակի մասին,- գրում է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ  Գաբրիելյանովը:։

«Ինչպես ինձ հայտնել են հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից: ԱԱԾ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ Մակունցն ու Կարապետյանը գիտեն և Փաշինյանի՝ իշխանության կորստից հետո այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Գաբրիելյանովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս նշել է, որ «Մակունցը՝ որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, գիտի Փաշինյանի բոլոր ընտանեկան գաղտնիքները և կարող է այնպիսի բաներ պատմել Փաշինյանի կնոջ մասին, որ ընկած կանանց ճակատագրերը սերիալներից մենաստանի միանձնուհիների ճակատագիր կթվա»:

«Վլադիմիր Կարապետյանն այն մարդն է, որը Փաշինյանին թաքցրել է, երբ վերջինս փախուստի մեջ էր   գտնվում  և  բնականաբար, գիտի Մի-6-ի  հետ Նիկոլի բոլոր գաղտնի կապերի, Նիկոլի և Ալիևի կապերի մասին: Բացի այդ, հայտնի է, որ Կարապետյանն է վարել Ալիևի հետ անդրկուլիսյան բանակցությունները Շուշիի հանձնման մասին:

Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է։ Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացող մարդկանց և թքած ունի մնացած թիմի վրա»,- տելեգրամ ալիքում գրել է Գաբրիելյանովը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով