ԼՀԿ-Ջհանգիրյան հանդիպումն անցել է բարիդրացիական մթնոլորտում.«Հրապարակ»

«Երեկ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումն անցել է բարիդրացիական մթնոլորտում, քանի որ Էդմոն Մարուքյանը Ջհանգիրյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, որը ձևավորվել է դեռ նախկին գումարման խորհրդարանում, երբ երկուսն էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ էին։ ԼՀԿ-ն Ջհանգիրյանին հարցրել է Մատաղիսի գործից։ Նախկին զինդատախազն ասել է, որ մնում է նախկին «համոզմանը»։

Տարիքային արգելքի հետ կապված էլ ասել է, որ եթե իր տարիքը խնդրո առարկա դառնա և վիճարկվի, ապա ոչ միայն ԲԴԽ կառույցը կկազմալուծվի, այլև չեղյալ կհամարվեն բոլոր այն որոշումներն ու օրենսդրական ակտերը, որոնք ստորագրել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն «ապօրինի զբաղեցրել է ԲԴԽ նախագահի պաշտոնը՝ լինելով 70 տարեկան»։ Իսկ եթե ապօրինի են եղել նրա ստորագրած բոլոր ակտերը, ուրեմն ԲԴԽ դատավորների նշանակումները ևս պետք է չեղյալ հայտարարվեն։ ԼՀԿ-ից մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու Ջհանգիրյանի թեկնածությունը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով