Քովիդի պատճառով թոշակառուների թվի կրճատման առումով 17,5% թեթեւացվել է թոշակի բյուջեի բեռը. Ստեփան Դանիելյան

 

Գերիների վերադարձի առումով գործող կառավարությունը 761% գերազանցել է նախորդ կառավարության ցուցանիշը, նաեւ ապագայում այս ոլորտում առաջընթացի համար հսկայական պոտենցիալ է կուտակե,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քովիդի պատճառով թոշակառուների թվի կրճատման առումով 17,5% թեթեւացվել է թոշակի բյուջեի բեռը։ Այս առումով եւս առաջընթացի լուրջ հեռանկարներ կան։

Արոտավայրերի ու ցանկատարածքների կրճատման պատճառով նույնպես լուրջ առաջընթաց կա, 27% խնայվել է ջրային ռեսուրսների վրա ծախսվող գումարները, բյուջեի ծախսերն այս սյունակում նույնպես թեթեւացել է։

Տնտեսության վերակազմավորման գործում լավատեսական նոր հեռանկարներ են բացվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք ընդամենը ներկայացրեցինք 2021 թվականի կառավարության 100 քայլից ընդամենը երեքը, առաջիկայում կառավարությունը եւս 17 կետի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես կգա»,- գրել է նա։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով