Ինչպե՞ս կարելի է կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լիլիթ Մակունցը փաստորեն չի հերքել ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հավանականությունը։ Միանշանակ վստահ եղեք, որ այս նշանակումը համարժեք ու խիստ բացասական է ընկալվելու Վաշինգտոնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի պարզ՝ Երևանը սրանով մեսիջ է ուղարկում Վաշինգտոն, որ հայ-ամերիկյան հարաբերություններն իր համար որևէ արժեք չունեն ու դեսպանի պաշտոնն էլ դառնում է տուրիստական երկարատև ուղևորություն՝ պետական արտոնություններով օժտված։ Լավ, ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․․»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով