Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան

 

«Գրեթե մեկ օր պահանջվեց դավաճան Նիկոլից, որ մի սուտ հորինի ու հանրությանը բացատրի, թե ինչպես է իր դիվանագիտական անձնագիրը հայտնվել «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մոտ, ով 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ այն ձեռք է բերել Ղազախստանում բնակվող ադրբեջանցիներից…»,- գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը մի սրտաճմլիկ պատմություն է պատմել, թե ինչպես են դավաճան Նիկոլի կողմից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո կառավարության շենք ներխուժած անձինք հափշտակել 14 պաշտոնյանի դիվանանագիտական անձնագրերը, այդ թվում նաև Նիկոլինը, որոնք, ըստ Նաղդալյանի չեղարկվել են…

Նախ, սկսենք նրանից, որ շատ տարօրինակ է, որ ԱԳՆ-ին գրեթե 24 ժամ պահանջվեց դավաճան Նիկոլի “գողացված” դիվանագիտական անձնագրի պատմությունը բարձրաձայնելու համար…

Ինչու՞ ԱԳՆ-ն դա չարեց հենց հաղորդումից հետո, կամ այսօր առավոտյան…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչու՞ էր Նիկոլը կապիտուլյացիան ստորագրելուց, ինչ-որ բունկերներում պատսպարվելուց և այնտեղից գրառումներ անելուց միայն «հիշում» գողացված օծանելիքի, վարորդական իրավունքների, համակարգչի մասին, բայց չէր մատնանշում, որ կառավարության շենքից գողացել են նաև իր և այլ պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը… Կամ եթե այդ մասին Նիկոլն իմացել է ավելի ուշ, ապա ինչու՞ չի բարձրաձայնել դրա մասին… Թե՞ Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի համար իր օծանելիքն ավելի թանկ էր, քան դիվանագիտական անձնագիրը… Թե՞այս ամենը Նիկոլի էժանագին բեմադրություն է…

Շատ պրիմիտիվ են Նիկոլն ու դրան սպասարկողները… Սկանդալային հաղորդումից մեկ օր անց նոր ԱԳՆ մամլո խոսնակի այս հայտարարությամբ էլ հիմա կփորձեն կապիտուլյանտ Նիկոլի երկրպագուների և ժեխի մոտ կարծիք ձևավորել, որ կառավարության շենք ներխուժածները կապ ունեն ադրբեջանցիների հետ…

Հ.Գ. Հետաքրքիր է, էլ ի՞նչ են «գողացել»  վարչապետի կեցավայրից և կառավարության շենքից…»,- գրել է քաղաքագետը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով