ՀՔԾ քննիչներին 2020 թ տրվել է ավելի քան 250 հազար դոլարի պարգեւատրում.«Փաստինֆո»

Կորոնավիրուսի ու պատերազմի հետեւանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամում հայտնված Հայաստանում, որն անգամ բյուջետային վարկ է վերցրել միջազգային արժութային հիմնադրամից իր բյուջետային պարտավորությունները կատարելու համար՝ պարգեւատրումներ են տրվել գրեթե բոլոր իրավապահ մարմիններին։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՔԾ-ում բաժանվել է շուրջ 36 հազար դոլարի, իսկ ամբողջ տարվա ընթացքում 250 հազար դոլարի պարգեւավճար։ Նկատենք, որ ՀՔԾ-ն տարածքային ստորաբաժանումներ չունի. Քննիչներ ունի միայն Երեւանում։

Այսպիսով,  «Փաստինֆո»  -ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ պարգևավճարների չափը՝ ներառյալ հարկերը, դեկտեմբեր ամսվա համար կազմել է 19 մլն ՀՀ դրամ, որը հավասարաչափ բաշխվել է բոլոր աշխատակիցներին՝ յուրաքանչյուրի աշխատավարձի համամասնությամբ։ Ընդհանուր առմամբ՝ 2020թ ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատակիցներին, այդ թվում՝ քննիչներին տրվել է 135.8 մլն ՀՀ դրամի պարգևավճար։ Ստացվում է՝ 2020թ ընթացքում ՀՔԾ աշխատակիցներին տրվել է 258,666.6 ԱՄՆ դոլարի պարգևավճար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր նաև, թե ՀՀ ՀՔԾ պետը, նրա տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները դեկտեմբեր ամսին պարգևավճար ստացել են, թե ոչ և որքան է կազմել այն։ Այս հարցի վերաբերյալ ՀՔԾ-ից հայտնել են, որ նշված պաշտոնատար անձանցից որևէ մեկը համաձայնություն չի հայտնել իր պարգևավճարի չափի մասին տվյալներ հրապարակելու վերաբերյալ։ Ըստ էության՝ ՀՔԾ-ն չի հերքել, որ նշված պաշտոնատար անձինք դեկտեմբեր ամսին ստացել են պարգևավճարներ՝ հրաժարվելով նշել պարգևավճարների չափը։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով