Հայկական նորաձեւությունը և արդի միտումները

Միշտ փոփոխվող նորաձեւությունը գրավում է ժամանակին համընթաց քայլելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու ուշադրությունը: Հայկական նորաձեւությունը ևս անմասն չի մնացել գլոբալացում կոչվող երեւույթի ազդեցությունից:

Մասնագետները ընդգծում են, որ մեր օրերում, երբ նորաձեւությունը բացահայտ ընթանում է գլոբալացման ճանապարհով, համաշխարհային մեծության նորաձեւության տները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել ազգային հագուստի վրա` որպես էթնիկ մշակույթի մի մաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հայ ժողովրդի ստեղծած ազգային զարդանախշերի, գործվածքների համադրությունը հրաշալի զինանոց է հայ դիզայներների համար:

Բնական է, որ հայկական նորաձեւությունն էլ պետք է հետեւեր ժամանակի թելադրանքին ու ազգային տարրերի առկայությունով յուրօրինակ շունչ եւ տեսք հաղորդեր ժամանակակից հագուստին:

Հայ դիզայներից առաջիններից մեկը Մարգարիտա Պետրոսյանն էր, ով սկսեց միջնադարյան ազգային տարրերը վերածել ժամանակակից նորաձևության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատմելով իր՝ «Ռենեսանս» կոչվող նախագծի մասին՝ դիզայները ուկրաինական Aspekty.net լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ պարզաբանեց, թե ինչու՞ է այն հենց վերածնունդ անվանել։ «Ազգային ոճով ժամանակակից հագուստ ստեղծելու գաղափարը վաղուց էր օդում թևածում։ Դիզայներներից շատերն են էթնո ոճում օգտագործում տարազի էլեմենտները, ասեղնագործությունը, համապատասխան գործվածքներն ու գույները։ ( Ավելի շատ լուսանկարներ կգտնեք այստեղ )

Այնինչ, ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացան վերածննդի դարաշրջանի հայ մանրանկարիչների և ճարտարապետների աշխատանքները: Մեր խաչքարերի զարդապատկերների (օրնամենտների) միահյուսումները, թռչունների, առյուծների ու վիշապների պատկերներով Ավետարանների նկարազարդումները գրավում էին իրենց գեղեցկությամբ ու ասես «տենչում» դրոշմվել գործվածքների վրա: Արդյունքում «ծնունդ առան» առօրյա և երեկոյան հագուստներ՝ գործվածքի վրա արծաթե թելերով և մետաքսով արված ասեղնագործությամբ, որոնց մեջ ասես վերածնվում է միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: «Ռենեսանս» հավաքածուի յուրաքանչյուր հագուստի հետ տրամադրվում է անձնագիր — բրոշյուր, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացված մանրանկարի հեղինակի մասին, ինչպես նաև նշված է յուրաքանչյուր զարդապատկերի նշանակությունն ու դպրոցը, որին պատկանում է տվյալ զարդապատկերը»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով