Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 972-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունվարի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 726 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3700-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 320, փաստացի բուժվողներինը՝  7952 (մեկ օրում նվազել է 91-ով): Մեկ օրում արվել է 2546 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 619066 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով