Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հունվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 586-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 2992 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 729 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3721-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 157 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 772, փաստացի բուժվողներինը՝ 8093 7905 (մեկ օրում ավելացել է 188-ով): Մեկ օրում արվել է 2607 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 623 311 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով