Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 58 դեպք, 8 մարդ մահացել է

Հունվարի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ը առողջացած, 3047-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 753 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 637544 թեստավորում:

Այսպիսով` հունվարի 25-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 58 դեպք, 8 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով