Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Վերջերս հետաքրքիր մի հաղորդում դիտեցի ռուսական Звезда հեռուստաընկերության Youtube-յան ալիքում։ Նյութը «էլեկտրոնային պատերազմների» և այդ ոլորտում ռուսական ռազմարդյունաբերության նոր ձեռքբերումների մասին էր։ Հաղորդավարը ՌԷՊ համակարգեր էր ներկայացնում, որոնց հնարավորությունները պարզապես ապշեցնող են։ Օրինակ, խոսք էր գնում Ртуть համակարգի մասին, որի շնորհիվ հնարավոր է օդում ոչնչացնել գրեթե բոլոր ժամանակակից հրթիռները։ Հաղորդման ընթացքում առաջին անգամ կադրեր ցուցադրվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են համազարկային կրակի Սմերչ համակարգի հրթիռները երկրի մակերևույթից մոտ 500 մետր բարձրության վրա պայթեցվում Ртуть-ի միջոցով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նայում ու մտածում էի, որ Արցախյան երկորդ պատերազմը, որն այդքան ողբերգական ավարտ ունեցավ մեզ համար, ոչ թե հինգերորդ սերնդի ժամանակակից պատերազմ էր, ինչպես դա մեզ ներկայացվում էր պաշտպանական գերատեսչության քարոզչության կողմից, այլ բառիս բուն իմաստով՝ անցյալի պատերազմ։ Գիտե՞ք երբ է նկարահանվել այդ հաղորդումը։ 2015 թվականին (մեկնաբանություններում հղումը կտեղադրեմ)։

Ապշելու բան է։ Մենք պարտվել ենք անցյալի պատերազմում… Ու հիմա էլ շարունակում ենք մտածել անցյալի պատերազմների մասին։ Մինչդեռ հաղթանակի բոլոր երաշխիքներն ապագայում են։ Ու մեր ձեռքում։ Ավելի ճիշտ՝ մտքում։ Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում։ Իսկ դրա ամենավստահելի ուղին կրթությունն ու ազգային նպատակների ճիշտ ընտրությունն է»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով