Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է. Հարգեք լրագրողների աշխատանքը

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դրսեւորել է խուլիգանական վարքագիծ՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը,-նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

Երեկ Ազգային ժողովում հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և լրագրողների միջև, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Yerevan Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանին հրելով, ապա վերջինիս ձեռքից միկրոֆոնը խլելով, ակնհայտորեն ու չարամիտ կերպով խոչընդոտելով լրագրողի՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն՝ մտավ իր աշխատասենյակ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է պատգամավորի նման գործելակերպը, փաստում, որ պատգամավորը դրսևորել է խուլիգանական վարքագիծ, ինչը պետք է արժանանար առնվազն իր թիմակիցների և խորհրդարանական մյուս խմբակցությունների պարսավանքին:
Սակայն, ցավոք, պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը որևէ գնահատականի չարժանացավ:

Անկախ նրանից, լրագրողի հնչեցրած հարցադրումը որքան է դուր գալիս կամ չի գալիս որևէ պաշտոնատար անձի, նա իրավունք չունի կոպտել, վիրավորել լրագրողին, սպառնալ, այդ թվում՝ հրել նրան կամ թույլ տալ անպատշաճ վարքագիծ՝ դրանով իսկ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանն ու ազատ խոսքի իրացմանը:

Ավելին, պետական բյուջեի միջոցներից վարձատրվող պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները, պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, ինչն իրենց աշխատանքի մաս է կազմում, իրավունք չունեն բաժանել նրանց յուրայինների և ոչ յուրայինների, իսկ եթե համաձայն չեն հրապարակումների հետ, միշտ էլ կարող են դատական կարգով վիճարկել դրանք:

Կոչ ենք անում հարգել լրագրողների աշխատանքը։

Դիմում ենք նաև մեր գործընկերներին։

Լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, պահպանել լրագրողի էթիկայի կանոնները, մասնագիտական գործունեությունն իրականացնել բացառապես բարոյական և օրինական դաշտում:

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով