«Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով».Արման Թաթոյան

«Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»,-հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` դիմելով ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով համազեկուցողներին և այլ գործընկերների:
Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո:
«Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով», – ասված է նամակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով