Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակում է հայտնվել դասալիքների և Հայրենիքը վաճառածների ձեռքում.Սենոր Հասրաթյան

Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակում է հայտնվել դասալիքների և Հայրենիքը վաճառածների ձեռքում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ   Սենոր Հասրաթյանը:
շՆրանց կուրացրել է նյութապաշտությունն ու, չգիտես ինչպես և ում հաշվին, խաղաղ ու անվտանգ ապրելու անհեռատեսությունը: Երկիրը խելագար արագությամբ գնում է դեպի կործանում, իսկ նրանց հետևորդների միամիտ բանակը՝ հավատալով կարծեցյալ անհոգ ապագային, քանդում է այն ամենը, որը ժառանգել է նախորդներից… Քանդում է, չհասկանալով, որ իրեն խաբում են և, որ դասալիքներն ու անհայրենիքները անցյալ չունեն… Իսկ, եթե անցյալ չկա, ուրեմն չի կարող լինել նաև «անհոգ» ապագա…
Հ.գ.- Լենա Նազարյան «քաղաքական ու պետական գործիչին»   էլ հարցրեք, թե երբ 2018-ի ապրիլին Երևանում դպրոցների դռները ջարդելով՝ երեխաներին «հանուն թավշյա հեղափոխության հաղթանակի»   փողոց էիք հանում, մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով