Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը. Էդմոն Մարուքյան

Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնևյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով պարտավորություն ստանձնած Ադրբեջանի իշխանությունների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ոչ միայն 21րդ դարի քաղաքակիրթ աշխարհին չհամապատասխանող վարքագիծ է, այլ նաև միջազգային հանցագործություն, որը պետք է բարձրաձայնել բոլոր հարթակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով