Հակառուսական պրոպագանդիստները կրկին պետական կառավարման համարկարգում` ադրբեջանի դեսպան նիկոլի շնորհիվ.Հովհաննես Խաչատրյան

Մամուլից տեղեկացանք, որ այսօր ոմն Նժդեհ Հովսեփյան նշանակվել է Ավինյան Տիգրանի մամլո խոսնակ: Ու գիտեք թե ո՞վ է նա` իր ողջ «գիտակցական» կյանքում եղել է թուրքամետ և ժամանակ առ ժամանակ հյուր է գնում մոր դեմ ցուցմունք գրած բաբաջանյան արմանի 1in.Am-ին դե իսկ քննադատական թեման հակառուսականությունն է: Սա և սրա նմանները կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների լավացմանը և, որպես այլընտրանք ՌԴ-ի նրանք ներկայացնում են մեր դարավոր թշնամուն` Թուրքիանին:
Ինչպես խառատյանները, սաքունցները սա ևս կարծում է, որ ՌԴ-ի 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ տարածքից, պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից և գնանք դեպի ադրբեջանի և թուրքիայի գիրկը այսինքն սա մոռանում է Արցախի և ցեղասպանության հարցերը: Չնայած ստեղծված իրավիճակին սա փաստում է, որ նիկոլը կրկին քանդում է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները դե իսկ Ավինյան Տիգրանն էլ դառնում է մասնակիցը այդ դավաճանական պրոցեսի, սա այն դեպքում, երբ ՌԴ-ն այսօր մեր անվտանգության երաշխավորն է դարձել և հենց նրանք են ապահովում սահմանների անվտանգությունը:
Հովհաննես Խաչատրյանի   ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով