«Գործակալ Օմեգա».Մարել Մալյանը`Արարատ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու մասին

Երեկ ԱԱԾ֊ն հերքեց Արարատ Միրզոյանի գործակալ լինելու տեղեկությունը և, խնդիրն այն է, որ կառույցը ոչ հերքելու, ոչ հաստատելու իրավունք չուներ։ Մեղմ ասած՝ սա տարօրինակ է և գուցե ԱԱԾ֊ի վրա քաղաքական պարտադրանք է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նարեկ Մալյանը։

Նրա խոսքով՝ երեկ հրապարակված փաստաթուղթն ամբողջ գործընթացի ամենագաղտնի փաստաթուղթն է, իսկ նման ձեռագիր փաստաթուղթը գործակալական աշխատանք կատարելու դեպքում պարտադիր է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մալյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի կեղծանունը։ Գործակալ լինելու դեպքում կա նաև բանվորական գործի թղթապանակ, որը տարբերվում է անձնական փաստաթղթերից, այդտեղ էլ լինում են զեկույցները և, ըստ Մալյանի, Մինասյանի մոտ առկա թղթապանակից կարելի է ենթադրել, որ այդ զեկույցները ևս կան։ Մալյանը գտնում է, որ Միրզոյանն այդ մեղադրանքները հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության։

Մանրամասն  տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով