Դավաճանը լափում է Ալիևի հետ՝ նշելով իր կապիտուլյացիան.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը անդրադարձել  է  «Россия» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժին,որտեղ   նշվում է, որ հունվարի 11-ին Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո նաև ճաշ է եղել:

«Վարչապետ կոչվածն իրեն ամեն օր նվաստացնող Իլհամին տեսախցիկների առաջ ձեռքով չբարևեց, բայց հետը վեր ընկել ճաշում է…
Երևի իրեն երկրպագողների և ժեխի համար էր այդ “չբարևելու” բեմադրությունը կազմակերպել որկրամոլ դավաճանը…
Դավաճան Նիկոլին չեն հետաքրքրում մեր հազարավոր զոհվածները, անհետ կորածները, գերիները, երկրի խայտառակելը, տարածքային ահռելի կորուստները…
Ինքը ուտում է…
Անինքնասեր կապիտուլյանտից այլ բան սպասել պետք չէր…»,-գրել է  քաղաքագետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով