Բլթոց եւ բխոց.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրել  է.

Վարչապետի «հռետորական», իրականում՝ դավաճանական հարցադրումը («Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով») հերթական բլթոցն է, որը սրբագրելու սրբազան գործին են կանչվել արդեն հասունացած իմքայլականները։ Եվ առանձնապես ջանում է ԱԺ այս խմբակցության ջահել՝ պատանեկան հատվածը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա եւ նրանցից մեկը (Սուրեն Գրիգորյան), ով, վարչապետի խիստ օրիգինալ «շուշիապատումից» անդրադառնալով վերոբերյալին, մեկնաբանելու փոխարեն մուննաթ է գալիս լրագրողների վրա, թե՝ «Հիմա եթե դրանից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է արել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն էդ մարդը կա՛մ հայոց լեզվի հետ հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի»: Բայց հակառակի պես՝ այդպես «բխեցնողները» շատ-շատ են, հակառակի պես՝ մտավորական ու գիտնական մարդիկ են, հայերենից քիչումիչ հասկացող լրագրողներ, հետեւաբար ստացվում է, որ մի պատանյակ իրեն կարող է թույլ տալ վիրավորելու հազարավոր մարդկանց՝ հայոց լեզուն հասկանալու շնորհը վերապահելով իրեն ու իր պաշտպանյալին։ Ա՛յն պաշտպանյալին, որ նախ աղետի մեջ թաղեց եւ հետո անպաշտպան թողեց Շուշին, որովհետեւ այն․․․ «դժգույն էր եւ դժբախտ»։

 

«Դժգույն եւ դժբախտ»-ից էլ, ի դեպ, «տրամաբանորեն» «բխել» է վարչապետական նոր բլթոցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով