Այսօր ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում. ԱԻՊԾ

Այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով