Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան.Ս.Ֆարմանյանը՝ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Հասարակական–քաղաքական գործիչ   Սամվել   Ֆարմանյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրել  է.

 

 

«Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան: Ավելի շատ սուտասան է, թե՞…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Եթե գերագույն գլխավոր տգետի կողմից, որպես Շուշին Ադրբեջանին հանձնելու հիմնավորում, բերվում է վերջինիս բնակչության ազգային կազմը ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների, ապա ինչպե՞ս հասկանալ, որ այդ նույն մարդահամարի տվյալներով ամբողջապես կամ մեծամասնությամբ հայկական բնակչություն ունեցող հյուսիսային Արցախի շատ բնակավայրեր շարունակում են գտնվել Ադրբեջանի հանրապետության կազմում:

2. Տեղյա՞կ է Նիկոլ Փաշինյանը, թե ինչպիսի ազգային համամասնություն են ունեցել Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի շատ բնակավայրեր ըստ այդ նույն 1989 թ. մարդահամարի տվյալների՝ բուն Շահումյանը, Վերինշենը, Մանաշիդը, Մանասինշենը, Գաղթուտը, Բուզլուխը, Կամոն, Ազատը, Մարտունաշենը, Գետաշենը, Կուշչի-Արմավիրը, Այգեստանը և հայաբնակ այլ բնակավայրերը: Եթե տեղյակ է, որ հակամարտության բռնկման պահին այդ բնակավայրերը ունեցել են տոտալ կամ գերակշռող հայկական բնակչություն, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու դեպքում հիմքում դրվում է բնակչության ազգային կազմը ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների, իսկ հյուսիսային Արցախի բնակավայրերի պատկանելիության պարագայում այդ նույն սկզբունքը շրջանցվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով