Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Կարբի համայնքի ամառանոցների հատվածում գտնվող Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերել են դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Գոհարիկ Սարգսյանի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով