Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը Opel Vectra-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Թադևոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և 5-ամյա Իրինա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով