Արգիշտի Քյարամյանը նիկոլի կառավարման որակի ու կադրային ողբալի վիճակի հավաքական կերպարն է.Արփինե Հովհաննիսյան

 

Արգիշտի Քյարամյանը նիկոլի կառավարման որակի ու կադրային ողբալի վիճակի հավաքական կերպարն է՝ սուտասան, դիլետանտ, նախադասությունները ոչ տրամաբանական կերպով իրար շաղկապող, պաշտոնի համար առուծախի պատրաստ մեկը։Այս  մասին ֆեյսբուքյան  իր  էջում գրառւմ է  արել   Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը :  

Հերթականն է իր տեսակի մեջ ու ոչ հերթականը՝ վստահված պաշտոնի առումով։
Ի՞նչ կապ ուներ սույն պերսոնաժը մեր երկրի անվտանգության հետ ընդհանրապես, իսկ պատերազմի ժամանակ՝ մասնավորապես։ Ի՞նչ գործ ուներ ՀՀ ոչ բարով ԱԱԾ պետը Արցախում։ Բա որ թշնամու մոտ հայտնվե՞ր ու գերի վերցվեր, թե կասեք ինքը տենց տեղեր չէր լինի, անվտանգ տեղերում էր, ես էլ կհարցնեմ, բա է՞լ ինչի համար էր գնացել, զենքով նկար ունենալու՞։
Նա ո՞վ էր, ի՞նչ գիտեր առհասարակ բանակի մասին, որ մի հատ էլ իր կամքով ինչ որ բան ղեկավարեր, որ իջներ տեսներ ինչ որ մեկը տեղակայման վայրում չի։ Պաշտպանության բանակը մնացել էր սրա նման վալանտյոռների հույսի՞ն։ Եթե սա պիտի ինչ որ ուղղության պատասխանատու լիներ, ապա պարզ է՝ թե ինչու այնտեղ չէին փորձառու գեներալները։ Բա որ հանկարծ հաղթեի՞նք։ Իսկ շեֆը ասել էր պարտվել, հանձնել, սպանել։
Մ. Համբարձումյանը բացատրեց՝ ինչ է եղել ԱԱԾ էլիտար ստորաբաժանման հետ, բա պատերազմի թեժ պահին ԱԱԾ պետի պաշտոնից ազատված ջահելը չի ուզում պատմի՝ թե իրեն ինչ են ասել իր իսկ աշխատողները, ինչու՞ չեն կատարել հրահանգը, ու իր շեֆը էլ ինչ մարդասպան հրահանգներ է տվել։
Հ.Գ. Սույն հակառուս պատանյակին ասեք, ՌԴ-ը ի դեմս Համանախագահ Պոպովի երեկ «ապտակեց» շեֆիդ՝ ասելով բավական է լկտի ստեր տարածես՝ ՌԴ-ը երբեք չի առաջարկել Արցախի 7 շրջանների վերադարձ՝ մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Քո հերթն էլ կգա շուտով։ Թե չէ հո երկիրը ծախելով ու ռուսների, ու սրա նրա վրա գցելով չի։ Ամեն ինչ հերթով, շարքով, կարգով։

Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ MI 6-ի կողմից, ծածկանունը՝ «Խմբագիր». ArmVoice

24.01.2021

Խնդրում եմ՝ ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, պատասխանել 3 հարցի. Միքայել Մինասյան

24.01.2021

Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան

23.01.2021

Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց.Դանիելյան

26.01.2021

«Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին,բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ».Միքայել Մինասյան

25.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով