«Արցախում չես գտնի մի մարդ, ով չի ցանկանում դավաճան Փաշինյանի մահը». Արցախի ԱԺ պատգամավոր. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն  զրույցել  է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի  հետ:

«Որևէ արցախցի միանշանակ պատրստ չէ ստորագրել այնպիսի փաստաթղթի տակ, որով կվավերացնի դավաճանության արդյունքում հանձնված հողերը: Եթե այսօր Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, ովքեր  համարում են, թե Նիկոլն իրենց թագավորն է, ապա այստեղ՝ Արցախում չես գտնի մի մարդ, ով չի ցանկանում դավաճան Փաշինյանի մահը և սա  դեռ լավագույն դեպքում, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ալիև – Փաշինյան հանդիպման ընթացքում ստորագրվելիք հավանական փաստաթղթերին, որոնք, ըստ ամենայնի, կապ ունեն Արցախի՝ կապիտուլացիայի արդյունքում  հանձնված տարածքների հետ: «Արցախում չկա մի մարդ, ով մտածում է, թե Փաշինյանն ի վիճակի է հօգուտ Արցախի որևէ քայլ կատարել, բոլորը գիտեն և վստահ են, որ դա բացառված բան է: Հետևաբար, հունվարի 11-ի մոսկովյան այցին ընդառաջ, բացի էլ ավելի վատթար անակնկալներից, մենք ոչինչ չենք սպասում այդ մարդուց »,- ասել է Մետաքսե Հակոբյանը:

Նկատառմանը՝  պատրա՞ստ է  արդյոք Արցախը քննարկել որևէ փաստաթուղթ` առանց հստակեցնելու Արցախի կարգավիճակի հարցը, Մետաքսե Հակոբյանն արձագանքել է՝ ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ տվյալ իրավիճակում. «Դուք պատկերացնո՞ւմ եք,  որ  խայտառակ նվաստացուցիչ կապիտուլացիա ստորագրած մարդը, հանկարծ, փորձի բարձրացնել Արցախից մնացած տարածքի կարգավիճակի հարցը, չնայած նա դա չի անելու, վստահ եղեք: Բայց տեսարանն, ինքնին, արդեն շատ ծիծաղելի է լինելու: Ես պատկերացնում եմ Ալիևի ռեակցիան նման իրավիճակում: Առանց այն էլ, այս մարդն, արդեն իսկ, համաադրբեջանական ծաղր ու ծանակի առարկա է դարձել, հետևաբար,  այս պարագում, նա մեկ անգամ ևս հրապարակային  ծաղր ու ծանակի կարժանանա  Ալիևի կողմից՝  այս անգամ արդեն բանակցային սեղանի շուրջ: Ցավալին, սակայն այն չէ, որ Ալիևը կամ ողջ Ադրբեջանը ծաղրում են դավաճան Փաշինյանին, այլ այն, որ դրանով նրանք ծաղրում են նաև մեզ՝ Արցախին և Հայաստանին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորն ընդգծում է՝ Փաշինյանը սովոր է թաքուն գործարքների գնալ թշնամու հետ, դրա վառ ապացույցը դեռևս վերելակային դիվանագիտության դրվագն է, որից հետո ականատես եղանք  թաքուն կապիտուլացիայի ակտ ստորագրելու նրա դավաճանական քայլին. «Այնինչ, հրապարակներում ինքն էր կոկորդ պատռելով բղավում, թե առանց  ժողովրդի հետ խորհրդակցելու,  Արցախի հարցի հետ կապված որևէ քայլ չի կատարի, բայց, ինչպես միշտ, Փաշինյանը ստում էր: Հիմա ի՞նչ կարող ենք մենք սպասել մոսկովյան առաջիկա հանդիպումից, երբ նա նույնիսկ չի հաստատում կամ հերքում, որ մեկնելու է այնտեղ, այսինքն, գատնագողի է պատրստվում գնալ Մոսկվա: Այսքանից հետո պարզ չէ՞,  որ գաղտնի արված որևէ քայլ դրական նպատակի համար չէ, այնպես որ,   առաջիկա օրերին հերթական դավադիր գործարքի ականատեսն ենք լինելու: Այդ է հուշում նաև իր հրապարակած դեղին մամուլին բնորոշ վերջին հոդվածը, որով նա փորձում է շեղել մարդկանց ուշադրությունն այն հարցից, թե ինչի՞ համար է իրականում պատրաստվում մեկնել Մոսկվա»,- ասում է Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ազգադավ քայլերի առնչությամբ Արցախի ղեկավարության որդեգրած քաղաքականությանը, Մետաքսե Հակոբյանը  նկատում է՝  ցավոք, Արցախի օրվա իշխանությունը կապիտուլացիայի խայտառակ ակտի ստորագրումից հետո,  միայն մի քանի օր ընդամենը ընդդիմադիր և դատապարտող կեցվածք ընդունեց, որից հետո մտավ իր նախկին դերի մեջ. «Արայիկ Հարությունյանը, ինչպես պատերազմից առաջ և  բուն պատերազմի ընթացքում, այնպես նաև հիմա,  շարունակոււմ է մնալ Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Սա չափազանց ցավալի իրողություն է: Այդ է ապացուցում նաև Արցախի  նորընտիր Կառավարության կազմը, որտեղ  խայտառակ բացահայտ կերպով  Փաշինյանի նշանակումներն են: Այլ կերպ ասած, Արցախի նոր Կառավարությունը Փաշինյանի վերահսկողությամբ և նրա անմիջական համաձայնությամբ է կազմավորվել: Այնպես որ, պատերազմի խայտառակ  ավարտից մի քանի օր անց, Արայիկ Հարությունյանը կրկին պատռեց իր դիմակը, այս անգամ՝ առանց թաքցնելու, որ ինքն այստեղ Փաշինյանի դրածոն է և, որ  ինքը ղեկավարվում և կառավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի  կողմից: Արայիկ Հարությանն, իր շուրջ հավաքած  քրեաօլիգարխիկ խմբի հետ միասին, շարունակում է խաղալ Նիկոլ Փաշինյանի թելադրած խաղի կանոններով և ստացվոււմ է, որ Նիկոլ Փաշինյանին դեռևս  հաջողվում է Արցախի ներքաղաքական կյանքում որոշակի դերակատարութուն ունենալ»:

Արցախի Ազգային Ժողովի պատգամավորն ընդգծում է՝ ինչ փաստաթուղթ էլ որ ժողովրդի մեջքի հետևում հունվարի 11-ին ստորագրի  Փաշինյանը, դա որևէ կերպ չի արտահայտելու արցախցու կամքը, ավելին, ըստ վերջինիս, Փաշինյանը պետք է  իմանա, որ Արցախում ապրողը ոչ միայն չի պատրաստվում կատարել դավաճանի կամքը, այլև պայքարելու է նրա ավերիչ գործունեության դեմ՝ պահպանելու համար իրեն բաժին հասած հայրենիքն ու հետ վերադարձնելու կորսվածը. «Իշխանության գալու օրվանից ի վեր, Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի օգտագործել ազգ բառը: Սա պատահական ցուցիչ չէ: Նրան խորթ է ազգային որևէ դրսևորում, նա իր ողջ էությամբ հերքում է նաև ազգային գաղափարախոսությունը: Նրա առաքելությունն է պառակտել ազգն ու ազգային ամեն արժեք: Հիմա էլ՝  ավերիչ պատերամից հետո, նա հանձն է առել պառակտել Արցախում մնացած մարդկանց ու Հայաստանի բնակչությանը: Այն լուրերը, թե արցախցին հիմա երջանիկ կյանքով է ապրում, թե մենք այստեղ պատրաստվում ենք ռուսական անձնագրեր ստանալ և դառնալ Ռուսասատնի անբաժան մասը, լկտի սուտ է, որ տարածվում է անմիջապես  Փաշինյանի հրահանգով, նրա խունտայի կողմից՝ հերթական  անգամ սեպ խրելու արցախցու և հայաստանցու միջև: Ասեմ ավելին՝ քանի դեռ Հայաստանում փաշինյանական իշխանությունն է, արցախցին ինչ – որ առումով որբ ու Մայր Հայաստանից կտրված է զգում իրեն՝ ծնողին կորցրած երեխայի զգացողությամբ: Դուք չե՞ք նկատել, որ Փաշինյանի գալով մենք կորցրինք մեր ազգային միասնականությունը՝ մեզ իրար հետ կապող ազգային արժեքը, որն էր՝ ճանաչվել որպես անկախ պետություն, այնուհետև՝ հանրաքվեի միջոցով միանալ Մայր Հայաստանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք,  հողատու դավաճանի գալով և վերջին պատերազմի արդյունքում,  մենք կորցրինք ապագայի նկատմամաբ մեր բոլոր ծրագրերը, բայց սա դեռ վերջը չէ: Երբ Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը հայտարարում է, որ Արցախում պատրաստվում են հետ վերադարձնել Ասկերանն ու Հադրութը, դրանք հենց այնպես ասված խոսքեր չեն: Առհասարակ, ռազմական և քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանը երբեք հենց այնպես ոչինչ չի ասում: Նրան ճանաչողները գիտեն այդ մասին: Քանի որ ինքը՝ Վիտալի Բալասանյանն ասաց, որ այս առնչությամբ չի կարող  փակագծեր բացել,  ես ևս իրավասու չեմ դա անել, թեև որոշ քայլերի մասին տեղյակ եմ, մասնավորապես թե ի՞նչ է պատրաստվում անել նա դրան հասնելու համար, որպես Արցախի ԱԽ քարտուղար: Բացի այս,  հիմա Արցախում ապրող մարդկանց գերստվար զանգվածն իր հայացքն ուղղել է դեպի Վիտալի Բալասանյանը և  պատրաստ է աջակցելու նրան՝ ամեն քայլում: Արցախի զարգացման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պատկերացրած ճանապարհային քարտեզը որևէ  կապ կամ աղերս չունի փաշինյանական ազգադավ պատկերացումների հետ: Այնպես որ, ինչ փաստաթուղթ, որ իր ժողովրդի մեջքի հետևում  հերթական անգամ կստորագրի հողատու Փաշինյանը, պետք է իմանա, որ նրա կատարած  որևէ քայլ հետ չի պահելու արցախցուն՝ վերադարձնելու  կորսված հայրենիքն ու արժանապատիվ կյանքը: Եվ մի բան էլ՝ ակնհայտ է, որ հունվարի 11-ին Մոսկվա կատարելիք այցից հետո կտրուկ սրվելու է ներքաղաքական այն իրավիճակը, որ կա հիմա Հայաստանում: Փաշինյանն ինքն իրեն հարց տվե՞լ է՝ արդյո՞ք ինքը կամ  հայ ժողովուրդը պատրաստ է դրան …» ,- եզրափակում է զրույցը Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն»  խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով