Արցախի նախագահը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, առկա խնդիրների հաղթահարման ծրագրերի ընթացքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշելստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահ Հարությունյանը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին՝ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցի նպատակն է իրենց նպաստը բերել Արցախի վերականգնման աշխատանքներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով