ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Առաջիկա 2-3 ժամերին Գորիս-Սիսիան հատվածում քամու արագությունը կհասնի իր առավելագույն արագությանը։
Երեկոյան ժամը 20։00-ից հետո բուքն աստիճանաբար կսկսի թուլանալ, իսկ գիշերվա երկրորդ կեսին, դեպի լուսադեմ աստիճանաբար կդադարի։
Վաղը ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամիներ, բուք, ձյան տեսքով տեղումներ չեն կանխատեսվում»։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news