«Անքննելի են գործերն Աստծո».Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը գրել է․

Եռաբլուր պանթեոն-սրբավայրը շատ բաների լուռ վկան է։ Այստեղ, բոլորն էլ գնդապետ Սերգեյ Շաքարյանի (մեր Սերժոն) նման հերոս տղերք են՝ անմնացորդ նվիրումով ու մեծ հավատով։
Նրանք հավատացել են, ու հիմա էլ հավատում են, որ Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում, որ Հայաստանն այլևս չի կորցնելու իր անկախությունը, իր ազատ, անվտանգ ապրելու իրավունքը։
Հարյուր դավաճան Նիկոլ էլ լինի, միևնույն է հայ մարդու հավատը կոտրել, նրա երազները ջնջել, նրա համառությանը հաղթել չեք կարող։
Նա ապրելու է իր Հայրենիքում, որովհետև Եռաբլուրում պառկած տղերք ունի, նա վերադառնալու է իր կորսված տունը, գյուղը, քաղաքը՝ հանուն Եռաբլուրում պառկած տղերքի։
Մենք չգիտենք, թե Աստծո ճանապարհները վաղը մեզ ուր կտանեն, բայց նայելով Եռաբլուրին՝ ուզում ես ասել. «տղե’րք, հանգչեք խաղաղությամբ, ձեր գործը կիսատ ու անկատար չի մնա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով