ԱՀ նախագահն այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարություն

Այսօր՝ հունվարի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է նորաստեղծ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն։Այս  մասին  տեղեկացնում  է  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում ընգրկված ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները։
ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն Ներքին գործերի նախարար է նշանակվել Կարեն Գրիգորի Սարգսյանը։
Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում ծառացած մի շարք խնդիրների և միասին այդ ամենը հաղթահարելու ուղիների մասին։
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ժողովրդի անվտանգությունն ու անդորրն ապահովվելու համար կարվի ամեն ինչ :Նա նշել է, որ երկու կառույցների համագործակցության արդյունքում արձանագրել ենք բարձր ցուցանիշներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով