Ադրբեջանը փորձում է սադրանքների միջոցով վախի մթնոլորտ ստեղծել և հայաթափել Արցախը. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման։

Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով