340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում․ politik.am

 

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Այս մասին գրում է politik.am-ը։

«Մոսկվան այս անգամ Աննա Հակոբյանի և իր երեխաների համար բացահայտվում է յուրովի։ Նրանք գուցե նախկինում էլ են այդ քաղաքում եղել, բայց հիմա էլիտար հյուրեր են, որ այցելում են ամենաթանկարժեք ռեստորաններ և հյուրանոցներ, շրջում են թիկնապահների ուղեկցությամբ և հասարակ քաղաքացիների նախանձով լի հայացքների ներքո։

«Մեդիապորտ» տելեգրամյալ ալիքն արդեն գրել էր, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ հունվարի 13-ին «Արարատ Հայաթ» հյուրանոցից գնացել է Մոսկվայի ամենաէլիտար «Պուշկին» ռեստորան՝ հին նոր տարին տոնելու:

Նրան ուղեկցել են անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Փաշինյանի տիկնոջը սպասարկում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը՝ ողջ կազմով։

Այդ օրը ռեստորանում են եղել ազգությամբ հայ այլ այցելուներ, որոնք որոշակի մանրամասներ են ներկայացրել մեզ։ Նախ շատերի համար զարմանալի է եղել, թե ինչ է նշում Աննա Հակոբյանը, երբ իր ամուսնու ղեկավարությամբ պարտության է տարել Հայաստանը։ Շատերը զարմացած են եղել այն հանգամանքից, որ նույն օրը Շուշիում էլ Ալիևներն էին տոնում իրենց հաղթանակը։

Ներկաներին զարմացրել է նաև Աննա Հակոբյանի և իր շքախմբի ճոխ պատվերները։ Ըստ ականատեսների, Աննա Հակոբյանի սեղան մի քանի շիշ  «Veuve Clicquot» («Կլիկոյի Այրի») շամպայն են մատուցել, որի մեկ շիշն արժե ավելի քան 340 դոլար և երկու շիշ «Chateau Margaux», որի մեկ շիշն արժե ավելի քան 1900 դոլար։

Մենք փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով և  որպեսզի ճշտեինք, թե ովքե՞ր են վճարել գերթանկարժեք այս ճաշկերույթի համար, արդյո՞ք այն կազմակերպվել է պետության հաշվին, բայց մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»,- ասված է կայքի հրապարակած հոդվածում։

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով