2 ամիս առաջ Հայրենիք կորցրած, 5000-ից ավել զոհ տված, պետական դավաճանության ենթարկված «ժողովուրդը» էքստազի մեջ ընկած քննարկում է թուրքական վիլլայեթ դառնալու հավանական սցենարներ

2 ամիս առաջ Հայրենիք կորցրած, 5000-ից ավել զոհ տված, պետական դավաճանության ենթարկված «ժողովուրդը» էքստազի մեջ ընկած քննարկում է թուրքական վիլլայեթ դառնալու հավանական սցենարներ։Այա  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում  է արել  «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար  Արթուր  Ղազինյանը :
Կանաչ խոտ տեսած հորթի հրճվանքով թռչկոտում են ինչ որ երկաթգծի նկարից ու Թուրքիայի հետ սահմանները բացելու արդյունքում էժան տրիկոտաժ ու լոլիկ ներկրելու երազանքից, մտացածին խաղաղության կամարներ են կապում, թուրքի հետ քիրվայության պլաններ են կազմում։
Իսկ մինչ այդ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց գործակալական ցանցի միջոցով, հարձակում են պլանավորում Հայկական շահի համար օր ու գիշեր կռիվ տվող Ազգի ներկայացուցիչների դեմ՝ դատական իշխանությունը զավթելու և բոլոր պայքարողներին բանտերը նետելու անթաքույց նպատակներով։
Կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի ներքո դավեր են նյութում ԲԴԽ-ի, դատական իշխանության, անկախ և արժանապատիվ դատավորների դեմ՝ հույս ունենալով, թե դրանով հնարավոր կլինի լռեցնել պետական դավաճանության դեմ պայքարող Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին։
Չգիտեմ, ուսապարկերը լսելուց ընկալելու ունակություն ունեն, թե չէ, բայց ականջներիդ օղ արեք. որքան էլ ձեր տերերը Թուրքիայից ու Ադրբեջանից ձեզ հրահանգեն կոտրել Հայ ազգի ողնաշարը, #դիմադրություն, միևնույն է, լինելու է, իսկ ադրբեջանցիներին ու նրանց տեղական գործակալներին չի հաջողվելու մարսել Արցախի հանձնում ու հազարավոր մեր զինվորների մահերը։
Վրեժ լինելու է, բոլորը պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու . . .
Հ.Գ. Իմիջիայլոց, հայկական թրաֆիկինգի՝ մարմնավաճառության ամենապահանջված երկիրը Թուրքիան է . . .

Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ MI 6-ի կողմից, ծածկանունը՝ «Խմբագիր». ArmVoice

24.01.2021

Խնդրում եմ՝ ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, պատասխանել 3 հարցի. Միքայել Մինասյան

24.01.2021

Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան

23.01.2021

Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց.Դանիելյան

26.01.2021

«Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին,բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ».Միքայել Մինասյան

25.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով