Ես վստահ եմ` կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան

Կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
պատմության գիրկն է անցնում մեր պետության և հայ ազգի համար անդառնալի կորուստներով ու փորձություններով լի 2020 թվականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց հենց նույն պատմությունն էլ ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, դարեր ի վեր, իր միասնականությամբ ու համախմբվածությամբ, իր եկեղեցիով ու հավատքով, լեզվով ու մտածողներով կարողացել է պահպանել իր տեսակը, իր հայրենիքը: Բազմիցս են փորձել թշնամիները մեզ ծվեն-ծվեն անել, բայց մշտապես գտնվել են ազգի նվիրյալներ, իսկական հայրենասերներ ու վառ անհատականություններ, որոնք մեզ փրկել են կործանումից և ուծացումից:

Իմ թանկագի՛ն ժողովուրդ, իմ հպարտության գրավական, ողջ աշխարհում սփռված իմ սիրելի՛ հայրենակիցներ, նոր` 2021 թվականին մաղթում եմ բոլորիս ընտանիքներին սեր ու երջանկություն, բարեկեցություն, իսկ մեր հայրենիքին` վերածնունդ ու հաղթանակ:

Ես վստահ եմ` կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ, իսկ այսօր, պարզապես, լուռ խոնարհումով պետք է շնորհակալություն հայտնենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին և մեծարենք մեր կողքին ապրող այն տղերքին, որ պատերազմից տուն վերադարձան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով