Սամվել Բաբայանը երկու տարի ամեն ձև փնովեց Արայիկ Հարությունյանին, հետո գնաց, պաշտոնը վերցրեց եւ վերջ.Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը գրել է.

«Կապիտուլյացիայից հետո Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոսի» կոչումից ու լքել է զբաղեցրաց պաշտոնը: Գիտե՞ք ինչպես է սա բնութագրել Արցախի վարչակազմի ղեկավարի խոսնակը: Նա պնդել է, որ այս ամենը պատասխանատվությունից խուսափել է նշանակում:
Հասկանու՞մ եք, էս մարդիկ, որ բառացիորեն հանձնել են իրենց հայրենիքը, պնդում են, որ պաշտոնից կառչելն է պատասխանատվություն, ոչ թե հեռանալը: Այո՛, ավելին, էդ հողերը հանձնած մարդականց էլ հերոսների կոչումներ են տրվում, նոր ուսադիրներ, պաշտոններ… Էսօր վաղը հող հանձնողներին արձաններ կդնեն:
Չնայած սա էլ է արդար: Սամվել Բաբայանը երկու տարի ամեն ձև փնովեց Արայիկ Հարությունյանին, հետո գնաց, պաշտոնը վերցրեց եւ վերջ:
Էդ մի բանը Արայիկը փայլուն անում ա: Հերոս փչացնելու գործում իրան հավասարը չկա: Ու լավ ա անում ա, իմիջիայլոց…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով