ՊՆ-ն զորքը հանել է Շուռնուխ գյուղից.Սյունիքի Շուռնուխ գյուղում ևս անորոշ վիճակ է. «Փաստինֆո»

ՊՆ-ն զորքը հանել է Շուռնուխ գյուղից, երեկ վերջին զորքը հանեցին Շուռնուխի տարածքից, մնացել է մեր գյուղի փոքր ջոկատը և Գորիսից եկած կամավորներ: Հիմա սահմանը հսկող չկա, միչև սահմանապահներ կտեղակայվեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Մեզ հետ զրույցում համայնքապետն ասաց՝ այս պահին դեռ որոշված չէ, գյուղի որ հատվածն է անցնելու հակառակորդի վերահսկողության ներքո, բայց, եթե սահմանները գծվեն GPS համակարգով, ինչպես որոշված է, ապա Ներքին Թաղերը անցնելու է Ադրբեջանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սահմանապահները տեղակայվելու են մայրուղու վրա, մայրուղուց ներքև բնակելի թաղամաս է, որի վիճակը դեռևս անորոշ է: Ռուս սահմանապահները հսկելու են մայրուղին, հայ սահմանապահները ձախ հատվածը, ադրբեջանցիները՝ աջ, այսինքն՝ նույն մայրուղուց պետք է օգտվի նաև ադրբեջանցին՝ իր գյուղից դուրս գա մտնի մայրուղի, գա Շուռնուխով անցնի և նոր մտնի իրենց մյուս գյուղ: Շուռնուխից եթե մինչև 12 կմ դեպի Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածներում անտառախիտ տարածք է, դիվերսանտներն ամեն պահի կարող են մտնել մեր գյուղ, կարող են մայրուղուց ուղևորներին գողանալ, ծաղրելով սպանել, որ առանց ծաղրելու սպանեն, դա հրաշք է: Իմ տունը գտնվում է մայրուղու անմիջապես ներքևի հատվածում, եթե գյուղի ներքևի հատվածը մնա մեզ, իմ հողամասից այն կողմ պետք է թուրքը լինի, այդտեղ սահմանապահ չի կանգնելու, որովհետև միանգամից անտառ է սկսվում, իմ երեխան պետք է հողամասում լինի, դրանից ներքև թուրքը»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Համայնքապետի խոսքով՝ անորոշ վիճակ է, կառավարությունից չեն միջամտում.

«Ես դիմում եմ  իմ մարտական ընկերներին՝ ով զենք է ստացել, թող գա, մեր հողը պահենք, եթե անտարբեր այսպես լինենք, կկորցնենք մեր հողը, խայտառակ չլինենք»,-մեզ հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով