Նրա փորձի և գիտելիքների կարիքը ունի մեր Հանրապետությունը,բայց մեր բոլորի աջակցության կարիքը նա ևս ունի.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

«Ամեն մարդ աշխատանքի անցնելուց պետք է փորձ ունենա,նույնիսկ չնչին պատասխանատվության գործոն ունեցող աշխատանքի համար մեզանից ուզում են փորձ:
Հիմա էդ ո՞նց եղավ,որ վարչապետ աշխատելու համար դուք փորձի գործոնը անտեսում եք,մի անգամ ընտրեցիք 2018-ին և հիմա քաղում եք դրա դառը և աղետալի պտուղները,խնդրում եմ սա մի մոռացեք:
Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել երրորդ Հանրապետության անկախության ակունքներում,եղել է վարչապետ և ՊՆ նախարար,Արցախը ազատագրելուց նա իր մեծ դերն է ունեցել և հակաճգնաժամային դժոխքով անցած մարդ է:Հիմա եկել ասում եք ի՞նչու հենց Մանուկյանը:
Նրա փորձի և գիտելիքների կարիքը ունի մեր Հանրապետությունը,բայց մեր բոլորի աջակցության կարիքը նա ևս ունի,եկեք միասնական ուժերով աջակցենք Վազգեն Մանուկյանին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով