Հրդեհ` Սիլիկյան թաղամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։11-ին, մարվել՝ 12:40-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 130 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով