Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ. Ն. Զոհրաբյանը պարզաբանման համար դիմել է Երևանի քաղաքապետին, փոխքաղաքապետին և «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենին

Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դեռ քաղաքապետ Հայկ Մարության,  դեռ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ  տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան՝ հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվում ոստիկաններ»,- գրել է Զոհրաբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Քաղաքացիները փակել են քաղաքի որոշ փողոցներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով