Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277, մահվան՝ 37 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 138 508 է, մահվան դեպքերինը՝ 2832

Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1277 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138 508-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2254 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Դեկտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 578 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2832-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1433 է, ընդհանուր առողջացածներինը՝ 113 228, փաստացի բուժվողներինը՝ 22 448 (մեկ օրում նվազել է 193-ով): Մեկ օրում արվել է 3453 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 519 445 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով